Կալանավորի համար բերված ճաշի կաթսայում մոմե թաքստոցում հեռախոս ու լիցքավորիչ են գտել (լուսանկարներ)
Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ս.-ի անվամբ, քաղաքացի Ն. Կ-ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքում ճաշի կաթսայի մեջ պատրաստված մոմե թաքստոցից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս, ականջակալ և լիցքավորիչ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժnից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: