Նիկոլ Փաշինյանը «գրավեց» նաև Մանկավարժական համալսարանը
Ցուցարարները՝ Փաշինյանի գլխավորությամբ մտան Մանկավարժական համալսարանի շենք: Նրանք վանկարկում են. «Միացեք», «Դասադուլ», «Քայլ արա, մերժիր Սերժին»:
«Մենք կոչ ենք անում դասադուլի»,-ասաց Փաշինյանը: Ցուցարարները վանկարկելով բարձրացան համալսարանի հարկերով:
Համալսարանի ներկայացուցիչն ասաց. «Դուք մտաք ներս, տեսաք, որ դուռը բաց է, ով ուզում էր միանալ, միացել է ձեզ, դուրս եկեք, մենք շարունակենք մեր աշխատանքը»: