Ուսանողները փակեցին նաև Հերացի փողոցը. այս հատվածում ևս կաթվածահար է եղել երթևեկությունը
Ինչպես արդեն նշել ենք, վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կոչին միացած ուսանողները նախ փակեցին Աբովյան փողոցի Երիտասարդականի հատվածը, այնուհետև նրանք շարժվեցին դեպի Աբովյան պուրակ տանող ճանապարհին պարբերաբար փակելով մեքենաների ընթացքը և մեքենաներում գտնվողներին կոչ անելով, որ միանան իրենց:
Ուսանողների մի մասը այս պահին Հերացի փողոցում է և այս հատվածի երթևեկությունը ևս կաթվածահար է: