Ցուցարարները փորձեցին փակել մետրոյի «Երիտասարդական» կայարանը, սակայն չհաջողվեց
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, ԱԺ «Ելք» Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախօրեին հայտարարած քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր՝ ապրիլի 16-ի առավոտյան մի խումբ ցուցարարներ փորձել են փակել մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանը, սակայն ոստիկաններն արգելել են:
Ցուցարարներից մի քանիսը պառկել են գնացքի դռների արանքում, որպեսզի գնացքը չկարողանա շարժվել, սակայն ոստիկանները նրանց դուրս են բերել մետրոյի կայարանից:
Ցուցարարներից մեկը հայտարարեց, որ իրենք կազմակերպել ենք խաղաղ ակցիա, փակել ենք մետրոյի մուտքերն ու ելքերը, հայտարարել են, որ սկսվել է մեծ հեղափոխություն, որ պետք է աջակցել ու միանալ պայքարող ժողովրդին, սակայն ոստիկանները ուժ են գործադրել իրենց անդամներից մեկի նկատմամբ: