Ուսանողները Երիտասարդական մետրոյի հարակից տարածքից շարժվում են դեպի Աբովյան պուրակ (տեսանյութ)
Վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կոչին միացած ուսանողները նախ փակեցին Աբովյան փողոցի Երիտասարդականի հատվածը, այնուհետև նրանք շարժվեցին դեպի Աբովյան պուրակ տանող ճանապարհին պարբերաբար փակելով մեքենաների ընթացքը և մեքենաներում գտնվողներին կոչ անելով, որ միանան իրենց:
Նրանք այս պահին աղբամաններ են տեղադրել փողոցի վրա՝ ամբողջությամբ կաթվածահար անելով Աբովյան փողոցը: