Չինաստանում վերելակի հորն ընկած 6-ամյա աղջիկը հրաշքով կենդանի է մնացել (տեսանյութ)
Չինաստանի Սինսյան նահանգում 6-ամյա աղջիկը ընկել է բնակելի շենքի վերելակի հորը: Փոքրիկի գլուխը մնացել է կառունցի երկաթների արանքում, և դա փրկել է նրա կյանքը՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
Աղջիկը կախված է մնացել նոտ 10 մետր բարձրության վրա, սակայն խուճապի չի մատնվել, բռնել է պատի օղակներից և սպասել մինչև փրկարարների գալը:
Փրկարարենրը հաջողությամբ ազատել են աղջկան և հանձնել նրան վախեցած մորը: Ընդհանուր առմամբ աղջիկն այնտեղ մնացել է մոտ 40 րոպե: Բարեբախտաբար նա ոչ մի վնասվածք չի ստացել: