Apple-ն իր աշխատակիցներին նախազգուշացրել է տեղեկատվության արտահոսքի դեպքում սպասվող իրավական հետևանքների մասին
Apple ընկերությունն իր աշխատակիցներին նախազգուշացրել է ընկերության ծրագրերի մասին ներքին տեղեկատվության արտահոսքի պարագայում իրավական հետևանքների մասին:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ կալիֆոռնիական ընկերությունն աշխատակիցներին հայտնում է, որ մանրակրկիտ ուումնասիրելու է տեղեկատվական արտահոսքը և մեծացնելու է քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը յուրաքանչյուրի նկատմամբ, ով գաղտնի տեղեկություն կտրամադրի լրատվամիջոցներին:
Տեխնիկական հսկան հիշեցրել է, որ անցյալ տարի իրենց հաջողվել է 29 աշխատակցի «բռնել», ովքեր տեղեկատվության արտահոսք են կատարել: Նրանցից 12-ին ձերբակալել են: