Ցուցարարներին ուղղված Նիկոլ Փաշինյանի կոչը կիսատ էր
Նիկոլ Փաշինյանի կոչը ուղղված ցուցարարներին և հետագայում ակցիայի մասնակիցներին կիսատ էր: Փաշինյանը ամենի հետ մեկտեղ պետք է գոնե այսօր նշեր, թե կոնկրետ իր կողմից ում է տեսնում վարչապետի պաշտոնին: Մարդիկ նման վճռական քայլի գնալուց առաջ պետք է իմանան, թե հաջողության հասնելու դեպքում ում են տեսնելու վարչապետի պաշտոնին:
Տարատեսակ արդարացումները, թե՝ Սերժ Սարգսյանը թող չլինի հետո կորոշենք ինչ անենք, Փաշինյանի կալիբրի խոսակցություններ չեն, նման պատասխան կարող են տալ եվրոպա գնալու ուղղեգրի համար վիզ դնող բոլոր անհատները, բայց ոչ ԱԺ պատգամավոր, ներկայումս հեղափոխության փորձ կատարող Նիկոլ Փաշինյանը:
Լավ կլինի, որ մինչև լույսը բացվելը Փաշինյանը նաև այս հարցը հստակեցնի, քանի որ դրանից հետո հնարավոր է ավելի շատ մարդ հավաքվի իր կողքը, եթե իմանան, թե ում հետ են փոխելու Սերժ Սարգսյանին:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք: