ԱՄՆ-ն ցուցադրել է Սիրիայում հրթիռային հարվածի հետևանքները (լուսանկարներ)
Ամերիկյան Digital Globe օպերատոր ընկերությունը արբանյակային լուսանկարներ է հրապարակել, որոնցում, երևում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայում ոչնչացված օբյեկտները: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ընկերությունը Twitter-ում շենքերի երկու լուսանկար է հրապարակել: Առաջին լուսանկարում ցույց են տվել երեք խոշոր շենքներն ու ևս մի քանի փոքրերը: Երկրորդ լուսանկարում բոլոր երեք խոշոր շենքերն լիովին ոչնչացված են, ավելի փոքր շենքերը վնասված են:
Ընկերությունը լուսանկարները տրամադրել է Washington Post-ին: Թերթի կայքէջում լուսանկարներին կից գրառումներում նշվում է, որ լուսանկարներում պատկերված է Հոմսից քիչ հեռու գտնվող Շինշար քիմիական զենքի արտադրության օբյեկտը: Լուսանկարներն արվել են հրթիռային հարվածների նախօրեին և հարձակման օրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի գիշերը ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիային ավիահարվածներ են հասցրել ի պատասխան Դումայում քիմիական զենքի կիրառման, որի կատարման մեջ Արևմուտքը մեղադրում է սիրիացի զինվորականներին:
Details emerge about Syrian sites targeted by US-led airstrikes - via @washingtonpost https://t.co/J5Nw7QvaIg pic.twitter.com/fcXc1toegz
— DigitalGlobe (@DigitalGlobe) 15 апреля 2018 г.