Կաթվածահար անել երթևեկությունը, դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքը. Փաշինյանը ներկայացրեց գործողությունների պլանը (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ ներկայացրեց պլանները՝ հայտարարելով, որ առավոտյան 8:15-ից սկսելու են զանգվածային քաղաքացիական անհնազանդության գործողությունները:
- Երևան քաղաքի կամուրջները արգելափակել: Մեքենաները՝ վթարայինները միացրած կկանգնեն, իսկ վարորդները ոտքով կշարժվեն Ազգային ժողով:
- Արգելափակել բոլոր փողոցները ավտոմեքենաներով: Փողոցները կխցանվեն և հնարավոր չի լինի շարունակել երթևեկությունը:
- Փակել մետրոների դռները, որպեսզի չկարողանան առաջ շարժվել: Իսկ ուղևորներին կոչ արեց ոտքով շարժվել Բաղրամյան պողոտա:
- Հայտարարել գործադուլ և դասադուլ:
Տեսանյութում՝ ելույթն ամբողջությամբ: