Հոգեկան հիվանդ ուղևորը գրիչով հարձակվել է բորտուղեկցորդուհու վրա. ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
«Air China»-ի ինքնաթիռի բորտուղեկցորդուհու վրա գրիչով ուղևոր է հարձակվել: Պարզվել է, որ նա հոգեկան հիվանդություն ունի: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Կասկածյալը 41-ամյա տղամարդ է:
«Քննության նախնական տվյալներով՝ կասկածյալը թռիչքի ժաման հոգեկան հիվանդության հանկարծակի նոպա է ունեցել: Նա փետուրով գրիչով սպառնացել է բորտուղեկցորդուհուն և գերի վերցրել նրան, ինչի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: