Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն և անցնեն 100 տոկոս ինքնակառավարման. Նիկոլ Փաշինյան
«Ելք» դաշինքի ղեկավար, «Իմ քայլը» ակցիան նախաձեռնած Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ իր առաջարկություններն ու ապագա հնարավոր փոփոխություններն է ներկայացրել: Դրանց թվում էր նաև բուհերի կարգավիճակների փոփոխությունը:
«Բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման, որևէ կուսակցական անձ պետք է իրավունք չունենա ռեկտոր լինելու, բուհերի ղեկավարությունը և աշխատակիցները պետք է ընտրվեն բացառապես դասախոսական կազմի և ուսանողների համընդհանուր քվեարկությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հանրահավաքին կարող եք ուղիղ միացմամբ հետևել այստեղ: