Այսօր Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է: Ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:
Ապրիլի 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 20-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 15-ին, 16-ի գիշերը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: