Զարուհի Փոստանջյանը մեկնել է Գյումրի՝ հանրահավաք անելու
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր Երևանում անցկացրած ակցիայից հետո մեկնել է Գյումրի, որտեղ հանրահավաք է անցկացնելու:
Զարուհի Փոստանջյանը չի միացել Ֆրանսիայի հրապարակում շուրջօրյա նստացույցի մասնակիցներին:
«Սա պայքար է հանուն մեր պետականության, հանուն մեր անկախության և հանուն մեր երեխաների ապագայի։ Այսօր միայն Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, մեր առջև կանգնած է մի բռնապետական համակարգ, որը կեղեքում է մեր ազգային հարստությունը, որը մեր ազգին վտարել է հայրենիքից»,- ասել է Փոստանջյանը։