Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Երեկ՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 78 տան դիմաց բախվել են Լոռու մարզի Նորաշեն գյուղի բնակիչներ, 58-ամյա Մեխակ Էլոյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 44 AM 442 համարանիշի և 22-ամյա Բեգլար Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 35 PD 004 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Մ. Էլոյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 15-ամյա Ռուդիկ Էլոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիր բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը վնասել է ճանապարհին տեղադրված գազախողովակն ու դրա սյուները: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիորսայանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև «ԳազպրոմԱրմենիա» ընկերության ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղփոխվածները հայր ու որդի են: