Քաղաքապետարանի հատկացրած ծառայողական մեքենան՝ Զարուհի Փոստանջյանի և 3 ընկերների քմահաճույքների կատարման գործիք (տեսանյութ)
Այսօր առավոտյան ժամը 7-ից «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն իր 3 համախոհների հետ «Ընդվզիր» գրությամբ պաստառով շրջում է քաղաքի ճանապարհների բանուկ հատվածներով՝ խափանելով փողոցների երթևեկությունը և խցանումներ առաջացնելով:
Նրանց հետևում է Երևանի քաղաքապետարանի կողմից «Երկիր ծիրանի»-ին ծառայողական նպատակներով հատկացված ավտոմեքենան` «218LU01» համարանիշերով սև «Kia»-ն: Ծառայողական ավտոմեքենայից բարձրախոսով հայտարարություններ են հնչում:
Բավական չէ այն, որ ընդամենը 4 հոգանոց «ակցիան» կաթվածահար է անում մայրաքաղաքի՝ առանց այդ էլ ծանրաբեռնված ու կաթվածահար եղած բանուկ փողոցները և տհաճ խցանումների պատճառ դառնում, պարզվում է, որ իրենց քմահաճույքների համար գործիք են դարձնում և օգտագործում ծառայողական ավտոմեքենան, ինչի իրավունքը, իհարկե, չունեն: