3 միլիոն՝ մեկ տարում. Էդվարդ Նալբանդյանին հաջողվում է տարեցտարի հարստանալ
Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, որտեղից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 15 մլն 600 հազար դրամ և 70 հազար 700 եվրո:
Մինչդեռ Էդվարդ Նալբանդյանը 2016 թվականին ունեցել է 12 մլն 140 հազար դրամ, 66 հազար 800 եվրո: Իսկ 2015 թվականին հայտարարագրել էր 9 մլն 620 հազար դրամի, 63 հազար եվրոյի չափ դրամական միջոց: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր ամսական աշխատավարձը, որ կազմում է մոտ 1 մլն դրամ:
Ինչպես է հաջողվում Նալբանդյանին նման արագությամբ հարստանալ՝ հայտնի չէ: