Իրավիճակը Ֆրանսիայի հրապարակում այս պահին. նրանք պատրաստվում են գիշերել այնտեղ (ուղիղ)
Երևանի Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ ավարտվեց ցուցարարների հանրահավաքը։
Հանրահավաքից հետո ընդդիմադիրները մնացին Ֆրանսիայի հրապարակում՝ պատրաստվելով երկրորդ գիշերն անցկացնել այնտեղ։
Այժմ հնչում է բարձր երաժշտություն, մարդիկ պարում են: Ինչպես նախորդ գիշեր, այսօր ևս վրաններ են տեղադրվել: