Տաքսին այնպես է արգելակել, որ անչափահաս ուղևորը կրծքավանդակի սալջարդ է ստացել
Ապրիլի 12-ին՝ ժամը 12.20-ին, «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 2001 թ. ծնված Վահե Մ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վահե Մ.-ն նշված վնասվածքը ստացել է ապրիլի 10-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Շամպայն» գործարանի լուսացույցի մոտ՝ սև գույնի «Մերսեդես» տաքսի ավտոմեքենայի մեջ՝ կտրուկ արգելակման պատճառով կրծքավանդակով ավտոմքենայի սրահի խցիկին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն: