ՀԱՊԿ-ն Մշտական Խորհրդի արտահերթ նիստ կգումարի՝ կապված Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ
ՀԱՊԿ-ն Մշտական Խորհրդի արտահերթ նիստ կգումարի՝ կապված Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
«Այսօր Սիրիայի Արաբական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի և Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ կհրավիրվի ՀԱՊԿ մշտական խորհրդի արտահերթ նիստ։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը»,-նշված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում։