Ավտովթար Չարենցավանի մոտ. բախումից հետո մեքենան շրջվել է
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 05:12-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 35-րդ կմ-ին «Volkswagen Golf» մակնիշի 35 PN 797 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 33-ամյա Մ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար հատվածին. մոտակայքում «ՎԱԶ 2107» մակնիշի 74 VV 047 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 24-ամյա Ս. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է. տուժածներ չկան:
Փրկարարները «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին, իսկ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան՝ ուղղել են: