Հրապարակվել է Սիրիայում խոցված «ամերիկյան հրթիռի» լուսանկարը
Սոցիալական կայքերում հրապարակվել է իբրև թե այն հրթիռներից մեկի առաջին լուսանկարը‚ որն արձակել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայի վրա:
Լուսանկարը հրապարակվել է «WarGonzo» «Telegram»-յան ալիքում:
«Ահա ուղարկեցին խոցված ամերիկյան հրթիռի լուսանկարը: Ո՞վ գիտի‚ թե ինչպիսի տեսք ունեն կտրված «Tomahawk» հրթիռները»‚- նշվում է գրառման մեջ:
Պաշտոնական հաստատում այն բանի‚ որ լուսանկարում հենց այդ հրթիռն է‚ չկա:
Հիշեցնենք‚ որ այս գիշեր ԱՄՆ-ն‚ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մոտ մեկ ժամ հրթիռային հարվածներ են հասցրել Դամասկոսին: