«Apple»-ը սպառնում է աշխատանքից հեռացնել իր աշխատակիցներին ապագա մոդելների մասին ինֆորմացիայի արտահոսքի համար
Ամերիկյան «Apple» ընկերության ղեկավարությունը սպառնում է աշխատանքից հեռացնել իր աշխատակիցներին ինֆորմացիա «ցրելու» համար: Այս մասին գրում է Life.ru-ն: Ղեկավարությունը հայտարարությունը հրապարակել է ընկերության բլոգում‚ սակայն շուտով փաստաթղթի ամբողջական տարբերակը հայտնվել է «Bloomberg»-ի լրագրողների տրամադրության տակ:
«Այդ մարդիկ ոչ միայն կորցրել են աշխատանքը‚ նրանք կարող են բախվել մեծ բարդությունների այլ տեղ աշխատանք փնտրելիս: Նոր արտադրանքի մասին ինֆորմացիայի արտահոսքը կարող է բացասաբար ազդել ընթացիկ մոդելների վաճառքի վրա‚ մրցակիցներին տալ ավելի շատ ժամանակ՝ արժանի պատասխան տալու համար‚ և փոքրացնել նոր արտադրանքի վաճառքը թողարկելուց հետո»‚- նշվում է նյութում‚ որը հրապարակվել է ընկերության բլոգում:
Ղեկավարության հայտարարության մեջ նշվում է‚ որ միայն 2017 թվականին «Apple»-ը բռնեցրել է 29 աշխատակցի‚ ովքեր գաղտնի ինֆորմացիա են տարածել «Apple»-ի ապագա արտադրանքի մասին: