Դստեր մանկասայլակը՝ մայրիկի զգեստի նախշերին համապատասխան. Քայլի Ջենները զբոսանքից կրքոտ լուսանկար է հրապարակել
20-ամյա Քայլի Ջենները հերթական անգամ ուրախացրել է «Instagram»-ի իր երկրպագուներին թեժ լուսանկարներում‚ որոնցում նա ցույց է տվել իր շքեղ կազմվածքը: Քայլին զբոսնելու էր դուրս եկել փոքրիկ Սթորմիի հետ և որոշել է լուսանկարվել ոճային կերպարով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Արևային օրվա զբոսանքի համար երիտասարդ մայրիկը նեղ զգեստ է ընտրել «Fendi» բրենդից՝ ընկերության տարբերանշանով նախշերով‚ որը համադրել է նույն բրենդի մանկասայլակի հետ: Աքսեսուարներից աստղը ընտրել է արևային ակնոց‚ ժամացույց և գոտիով պայուսակ: Քայլին չի դավաճանել իրեն և ընտրել է հարմար կոշիկ: Կարելի է ենթադրել‚ որ դստեր հետ հաճախակի զբոսանքները երիտասարդ մայրիկին օգնել են նիհարել:
Իր հաջողությունները նիհարելու գործում Քայլին սկսել էր ցուցադրել դստեր ծննդից մեկ ամիս անց: