Տրանսգենդերը հասել է իր սիրելիին՝ սեռը փոխելով (լուսանկարներ)
22-ամյա Էրին Անդերսոնը Կենտուկիից տղամարդ է ծնվել և երկար ժամանակ ունեցել է Աարոն անունը‚ սակայն իրեն կին է զգացել: 18 տարեկանում նա «Ֆեյսբուք»-ով ծանոթացել է Ջարեդ Նորրիսի հետ և սիրահարվել: Սակայն Նորրիսը մերժել է նրան: Բայց այն բանից հետո‚ երբ Անդերսոնը սեռը փոխել է՝ վերջնականապես կին դառնալով‚ Ջարեդը սիրահարվել է նրան‚ և արդեն երկու տարի է՝ նրանք միասին են: Այս մասին գրում է Fishki.net-ը:
Երկու տարի նա հորմոնների թերապիա է անցել‚ հետո կրծքի փոփոխման վիրահատություն է արել: Արտաքինով նա արդեն ոչնչով չէր տարբերվում կնոջից:
Եվ ահա նրա ցանկությունը կատարվել է. Ջարեդը սկսել է սոցկայքերում «լայքեր» դնել նրա լուսանկարներին: Երիտասարդները ծանոթացել են իրական կյանքում‚ և Էրինի սերը փոխադարձ է դարձել: Արդեն երկու տարի է‚ ինչ նրանք միասին են‚ և երկուսն էլ գոհ են իրենց հարաբերություններից: Էրինը շարունակում է թերապիա անցնել և երազում է հերթական վիրահատության մասին‚ որն ավելի կանացի կդարձնի իրեն: