Նախկին փոխնախարարը փաստաբանի քննություն հանձնողների թվում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` օրերս ավարտվել են Փաստաբանական դպրոցի գարնան որակավորման քննությունները: Քննություններին հաջորդում է փաստաբանի որակավորում և արտոնագիր ստանալու գործընթացը:
Այս տարի փաստաբանի qննություն հանձնողների թվում են արդարադատության նախկին փոխնախարար (2014 թ․ հուլիսից մինչև սեպտեմբեր) Արտյոմ Գեղամյանը, նաև մի նախկին փաստաբան՝ Նարինե Մկրտչյանը, ում արտոնագիրն ավելի վաղ դադարեցվել էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: