Թռչող սարքով նկարել են մարդկանց հետ լողացող ամենամեծ շնաձկանը (տեսանյութ)
Հոլովակի հեղինակը՝ 28-ամյա Տարսիցիո Սանյուդո Սուարեսը, հսկայական ձկանը օդից նկարել է դրոնի օգնությամբ:
Մեքսիկայի Հարավային Ներքին Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ նկարահանել են խոշոր կետանման շնաձկանը, որը մոտեցել էր ծովում լողացող մարդկանց: Այդ մասին հայտնել է Daily Mirror հրատարակությունը:
«Կետանման շնաձկները խաղաղ են և մարդկանց համար անվտանգ: Այդ օրը ես նույնպես նրանց հետ լողացի և ջրի տակ նրանց նկարահանեցի GoPro խցիկով»,- ասել է տեսահոլովակի հեղինակը:
Կետանման շնաձուկը համարվում է արդի ամենամեծ ձուկը: Նրա երկարությունը հասնում է 12,5 մետրի: Դրանք առավելապես սնվում են պլանկտոնով: