Սիրիան խոսատնում է, որ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից հարձակման դեպքում պաշտպանվելու է
Քիմիական զենքի կիրառումն արգելող կազմակերպության փորձագետները մի քանի ժամից Սիրիայում կսկսեն աշխատել: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին՝ հաղորդում է TASS-ը:
«Սիրիայի կառավարությունը հրավիրել Սիրիա՝ այցելելու այն վայրը, որտեղ ենթադրաբար կատարվել է միջադեպը», - ասել է նա, - Մենք պատրաստ ենք բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովել այս խմբի թափանցիկ աշխատանքի համար: Մենք ակնկալում ենք, որ այս խումբը մի քանի ժամվա ընթացքում կսկսի աշխատել»:
Բացի այդ, Սիրիան խոստանում է, որ պաշտպանվելու է Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից հարձակման դեպքում:
«Այս երեք երկրները՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, եթե կարծում են, որ կարող են հարձակվել մեզ վրա, ապա մենք այլ տարբերակ չենք ունենա, քան կանոնակարգի 51-րդ հոդվածը կիրառելը, որը մեզ պաշտպանվելու իրավունք է տալիս: Սա սպառնալիք չէ, սա խոստում է», - ասել է Ջաֆարին: