Մարզադաշտում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
Սոմալիում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ պայթյուն է որոտացել։ 5 մարդ զոհվել է, 8-ը ծանր վիրավորվել: Այս մասին գրում է Reuters–ը։
Ինքնաշեն պայթուցիկ սարքը գործի է դրվել VIP օթյակում։ Ֆուտբոլիստները պայթյունի հետևանքով չեն տուժել։
Ոստիկանության վարկածով, միջադեպին առնչություն ունի «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորումը, որը սերտ կապ ունի «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։