Տափակ ներբանով կոշիկները ևս վնաս են հասցնում առողջությանը

Տափակ ներբանով կոշիկները ամենատարածվածն են: Դրանք նախընտրում են այն կանայք, ովքեր ունեն խնդիրներ ոտքերի հետ կապված: Շատերի բնորոշմամբ` առողջության համար վնաս են հասցնում բարձրակրունկ կոշիկները, սակայն բժիշկները պարզել են, որ ոչ պակաս վնաս են հասցնում նաև ցածրակրունկ կոշիկները:
Պարզվում է, որ ամեն օր խորհուրդ չի տրվում կրել ցածրակրունկ կոշիկներ: Դրանք հարմարավետ են, սակայն երբեմն ոտքերի համար փոփոխություն է հարկավոր: Բժիշկները խորհուրդ են տալիս հագնել ո'չ ցածր, ո'չ բարձր, այլ ամենահարմար կրունկի բարձրությունը նախընտրելի է, որ լինի 2-3 սանտիմետր: