Հայտնի է տարվա լավագույն լուսանկարը. ի՞նչ պատմություն ունի այն
«World Press Photo» միջազգային մրցույթի ժյուրին հայտնել է հաղթողի անունը: Տարվա լավագույն լուսանկարի հեղինակը վենեսուելացի Ռոնալդո Շեմիդտան է: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով մրցույթի կայքին:
Լուսանկարում Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասայի բնակիչ է‚ հրդեհի մեջ վազում է փողոցով՝ հակագազ հագած: Լուսանկարչին հաջողվել է անմահացնել պահը‚ որը տեղի է ունեցել բողոքի շարժման էպիկենտրոնում: Լուսանկարի հերոսը 28-ամյա ակտիվիստ է‚ ով փախչում է ոստիկաններից:
Այն օրը‚ երբ արվել է այդ լուսանկարը‚ Վենեսուելայի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով տուժել են մի քանի հարյուր մարդիկ: