Փաստորեն ԱԺ-ն ծխահարելը, ճանապարհները փակելն ու այլոց իրավունքները սահմանափակելը Նիկոլ Փաշինյանի համար ինստիտուցիոնալ քաղաքական պայքար է
Խնդրում եմ լուսավորեք նվաստիս: Երբ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր իրեն ծնող, սնող, դաստիարակող ՀԱԿ-ին և խոսում ինստիտուցիոնալ քաղաքական պայքարի մասին, ի նկատի ուներ ԱԺ-ն ծխահարե՞լը, գյուղերով քայլարշա՞վը, ճանապարհները փակե՞լը, ուսանողներին դասադուլի կոչե՞րը, ավտոերթերով խցանումներ ստեղծե՞լը, այլոց իրավունքները սահմանափակելը, ոտնահարե՞լը, Ֆրանսիայի հրապարակում՝ այդ բանուկ խաչմերուկում վրան տեղադրե՞լը:
Փաստորեն դա ինստիտուցիոնալ քաղաքական պայքար է: Դե իմանանք էլի, հետամնաց չմնանք:
Ռոբերտ Մելքոնյան. Ֆեյսբուք: