Մտել է գեղեցկության սրահ, հափշտակել կնոջ պայուսակն ու փախել. ոստիկանությունը որոնում է (տեսանյութ)
Տեսագրությունում պատկերված տղամարդը Էրեբունիում գտնվող գեղեցկության սրահներից մեկում բացահայտ հափշտակել է մի կնոջ պայուսակ՝ պատճառելով 993 հազար դրամի վնաս:
Հրաչյա Մ.-ին կողոպուտի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել և հայտարարվել հետախուզում:
«Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին»,-ոստիկանության ասված է հաղորդագրության մեջ: