Արքայազն Ուիլյամը բացահայտել է Քեյթ Միդլթոնի հետ իրենց երրորդ երեխայի սեռը
Բրիտանական թագավորական ընտանիքի ամեն մի նոր սերունդ խախտել և շարունակում է խախտել ավանդույթները։ Սակայն ոչ բոլորը. երեխայի սպասող զույգերը երեխայի սեռն իմանում են միայն ծննդաբերության ժամանակ։ Բայց, կարծես թե, արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը դեմ են գնացել ավանդույթներին նաև այս անգամ։
Ինչպես հաղորդում են արևմտյան ԶԼՄ–ները՝ Բիրմինգհեմում ֆուտբոլային խաղի ժամանակ Ուիլյամը անկեղծացել է երկրպագուների հետ և բացահայտել է իրենց ապագա երեխայի սեռը։
–Ես մտադիր եմ պնդել, որ երեխային Ջեկ անվանեն,– հայտարարել է նա, սակայն, սթափվելուց հետո դադար է տվել և ավելացրել՝ կամ Ջեկի։