«Արսենալը» չհաղթեց ԲԿՄԱ-ին, բայց հայտնվեց կիսաեզրփակչում (տեսանյութ)
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին և բավարարվեց 2:2 հաշվով (տեսանյութ)՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած թիմը հաղթել էր 4:1 հաշվով:
«Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը բաց թողեց ծնկահոդի վնասվածքի պատճառով։
Կիսաեզրափակիչ դուրս եկան նաև Մադրիդի «Աթլետիկոն», ֆրանսիական «Մարսելն» ու ավստրիական «Զալցբուրգը»: