Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել
Շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել թիմի մարզման ժամանակ: 30-ամյա ֆուտբոլիստը հերթական մարզումն անցկացրել է մարզասրահում:
Մովսիսյանը բաց կթողնի ԱԻԿ-ի դեմ խաղը, որը տեղի կունենա ապրիլի 15-ին:
Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վերջերս «Յուրգորդենի» հետ կնքել էր 6 ամսվա պայմանագիր, որն ունի երկարաձգելու հնարավորություն։ Շվեդիայի առաջնության մեկնարկային 2 տուրերին նա չէր հայտավորվել «Յուրգորդենի» կազմում։