Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ընտանիքի 4 անդամ տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)
Երեկ՝ ժամը 21:20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, 61-ամյա Սմբատ Հ.-ի վարած Mercedes ML 320 մակնիշի 46 ON 444 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչ, 51-ամյա Գարեգին Ս.-ի վարած Opel մանիշի 35 MG 040 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Գարեգին Ս.-ն ու նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 22-ամյա Լևոն Ս.-ն, 52-ամյա Կարինե Ս.-ն, 45-ամյա Արմենուհի Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի բժշկական կենտրոն:
Նախնական տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են: