Արսեն Բաբայանը մեկնաբանել է իր՝ ՍԴ աշխատակազմի ղեկավար նշանակվելու լուրերը
Ազգանի ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը անդրադարձել է մամուլում՝ իր ՍԴ աշխատակազմի ղեկավար նշանակվելու լուրերին:
«Հարգելի լրագրողներ, երբևէ ինձ հետ հարց չի քննարկվել ՍԴ աշխատակազմի ղեկավար նշանակվելուս մասին։ Երբևէ այդպիսի առաջարկ չեմ ստացել։ Խնդրում եմ ինձ հեռու պահել ձեր ստեղծագործություններից»- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Հրայր Թովմասյանն Արսեն Բաբայանին առաջարկել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, քանի որ ապրիլի 12-ին լրանում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի կենսաթոշակի տարիքը: