ԱԺ պատվիրակության այցը Սիրիա հետաձգվել է՝ սպասում են ավելի պատեհ ժամանակի
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 20-ին ԱԺ պատվիրակությունը պետք է մեկներ Սիրիայի Արաբական Հանրապետություն, որտեղ պլանավորված էին հանդիպումներ ինչպես այդ երկրի ղեկավարության, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Սակայն Սիրիայի շուրջ իրավիճակի կտրուկ սրումը ստիպել է ԱԺ ղեկավարությանը ժամանակավորապես հետաձգել այցը և սպասել ավելի պատեհ ժամանակի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: