Մխիթարյանին փոխարինելը բարդ է. «ԲԿՄԱ»-ի գլխավոր մարզիչ
Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն անդրադարձել է «Արսենալի» հետ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պաստախան խաղին, նաև Մխիթարյանի բացակայությանը: Այս մասին հայտնում է Sport-express.ru-ն:
««Արսենալը» պահեստայինների երկար նստարան ունի: Նրանք կարող են ռոտացիա կիրառել: Մխիթարյանին փոխարինելը, իհարկե, դժվար է: Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում, բայց նրա բացակայությունից մեր գործը չի հեշտանալու»,- նշել է Գոնչարենկոն:
Ակումբների առաջին խաղն ավարտվել է «Արսենալի» հաղթանակով` 4:1 հաշվով: