Մշակույթի նախարարը մշակութային կառույցների վրա փողի պլան է դրել, բունտ է հասունանում
«Հայկական ժամանակը» գչում է. «Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և նախարարության ենթակայության տակ գործող մշակութային կառույցների ղեկավարներ միջև առայժմ լուռ հակամարտություն է հասունանում:
Նախարարը սույն կառույցներից պահանջում է կոնկրետ եկամուտներ ապահովել: Յուրաքանչյուրի վրա պլան է դրված: Ով պլանը չի կատարում, ըստ էության, անարգանքի սյունին է գամվում՝ արժանանալով նախարարի կոշտ քննադատությանը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի շուրջ առաջացած խմորումներին ՀԺ-ն արդեն անդրադարձել է: Մոտավորապես նույն իրավիճակն է նաև Փայտարվեստի թանգարանում: Արմեն Ամիրյանը կրկին դժգոհություն է հայտնել թանգարանից, քննադատել, իսկ թանգարանի ղեկավարությունն էլ իր հերթին իր դժգոհությունն է հայտնում՝ հայտարելով, որ հնարավոր չէ կատարել նախարարի դրած պլանը և այդ գումարներն ապահովելը ռեալ չէ: Սույն թանգարանն, ի դեպ, խիստ անմխիթար վիճակում է գտնվում: «Հայկական ժամանակ»-ի լրագրող Աղունիկ Հովհաննիսյանն արձանագրել է, որ այստեղ ցուցանմուշները ճաքում, շարքից դուրս են գալիս, թանգարանը չի ջեռուցվում, այդ իսկ պատճառով ձմռանն այցելուներ չունի, անգամ նորմալ զուգարան չունեն. քարուքանդ զուգարանի դռան փոխարեն էլ վարագույր է կախված:
Կոնկրետ ինչ պահանջներ է Արմեն Ամիրյանը դրել Փայտարվեստի թանգարանի ղեկավարության առջև, ինչպես է այդ ամենը մեկնաբանումթանգարանի ղեկավարությունը:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 12-ի համարում: