Հայաստանը չի լուծի իր խնդիրները անգամ 100 տոկոսանոց տնտեսական աճի դեպքում. Կարեն Կարապետյան
ԱԺ-ում հարցուպատասանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ինչ տնտեսական աճ պիտի լինի Հայաստանում, որ յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգա դրական արդյունքները, նշել է՝ 7,5 տոկոսանոց, անգամ 100 տոկոսանոց տնտեսական աճը բավարար չէ Հայաստանի բոլոր խնդիրների լուծման համար։
Կարեն Կարապետյանի խոսքով՝ աշխարհի որևէ երկրում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները մեկ տարում։
«Կա՞ երկիր, որ մեկը տարում կարող է լուծել իր առջև ծառացած բոլոր խնդիրները։ Ոչ։ Իսկ այժմ գնահատեք մեր աշխատանքը՝ հաշվի առնելով մեկնարկային հնարավորությունները»,- նշել է Կարապետյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր հայ ուզում է, որ իր կենսապայմանները բարելավվեն ամեն տարի, սակայն ոչ բոլորը կհասնեն դրան այս տարի։