«Ելքի» ակցիան վտանգավոր էր ԱԺ–ում գտնվողների համար. Բաբլոյանը քննադատել է
«Ելք» խմբակցության ակցիան վտանգի էր ենթարկել ԱԺ շենքի ու ներսում գտնվողների անվտանգությունը։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:
«Ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես ԱԺ նախագահ, այլ քաղաքացի ու բժիշկ, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական կամ որևէ այլ նպատակներից ելնելով պատգամավորներին ու քաղաքացիներին դնեն այնպիսի վիճակի մեջ, որը վտանգում է նրանց առողջությունը կամ կյանքը: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այստեղ լինի հրդեհ և այստեղ 700 աշխատակիցներ վտանգված կլինեն: Ես այդ արարքն անընդունելի եմ համարում»,- ասաց Բաբլոյանը` գնահատելով ընդդիմադիր պատգամավորների իրականացրած ակցիան: