Համացանցում է հայտնվել Ալժիրում տեղի ունեցած ավիավթարի վայրից առաջին կադրերը (տեսանյութեր)
Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ալ-Հադաս» հեռուստաալիքը՝ վկայակոչելով ալժիրյան ԶԼՄ-ները: Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 200-ը:
Alg24 լրատվական կայքը իր իր հերթին տեղեկացնում է, որ կործանվել է IL-78 ինքնաթիռը: Ավիավթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:00-ի սահմաններում Բլիդա քաղաքի մոտակայքում գտնվող գյուղատնտեսական գոտում:
Դեպքի վայր շտապ օգնության 14 ավտոմեքենա է ուղարկվել: Մոտակա ճանապարհների երթևեկությունը արգելափակված է:
فيديو| وسائل إعلام: 200 قتيل في تحطم الطائرة قرب العاصمة #الجزائر pic.twitter.com/ABh8SSPrjK
— سبر (@Sabrnews) 11 апреля 2018 г.