Արարատում վթարի հետևանքով տրակտորը կողաշրջվել է. վիրավոր կա
Արարատի մարզում այսօր՝ ապրիլի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 10:00-ի սահմաններում Մասիս գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes, ՎԱԶ 2106 մակնիշների մեքենաներն ու MTZ 82 մակնիշի տրակտորը:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով մեկ տուժած տեղափոխվել է Ատաշատի բուժկենտրոն: Վարորդներին և վիրավորին առաջինն օգնության են հասել գյուղացիները: Պատահարի արդյունքում տրակտորը կողաշրջվել է, իսկ Mercedes-ը՝ մասամբ փաակել ճանապարհի երթևեկելի գոտին:
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում: Իրավապահները ճշտում են վարորդների և վիրավորի ինքնությունը: