Եվրոպայի լիգա. «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը (լուսանկար)
Daily Star-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու այդ հանդիպումը:
«Արսենալ». Պետր Չեխ, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Աարոն Ռեմզի, Գրանիտ Ջակա, Ջեկ Ուիլշիր, Մեսութ Օզիլ, Դենի Ուելբեկ, Ալեքսանդր Լյակազեթ։
Ապրիլի 12-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:05-ին: