Իլհամ Ալիևը մասնակցել է ընտրություններին
Ապրիլի 11-ին մեր հարևան Ադրբեջանում տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ: Ադրբեջանի ԿԸՀ-ն տեղեկացնում է,որ ընտրություններն արդեն մեկնարկել են,իսկ Ադրբեջանի բռնապետ Իլհամ բաբան էլ արդեն մասկակցել է ընտրություններին: Ապշերոնյան բռնապետը քվերակել է Բաքվի Սաբայիլի շրջանի թիվ 6 ընտրատեղամասում:
Հիշեցնեմ,որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա հոկտեմբերին,սակայն Իլհամ Ալիևի անակնկալ որոշմամբ դրանք արտահերթ կարգով տեղափոխվեցին ապրիլ ամիս: Չնայած այն հանգամանքին,որ ադրբեջանական ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտեցին այս ընտրությունները,Իլհամ Ալիևը դրածո թեկնածուների միջոցով այն լեգիտիմացրեց՝միջազգային հանրությանը ներկայացնելով,որ ընտրություններին մասնակցում են բազմաթիվ կուսակցություններ և գործիչներ:
Արդյունքում՝ Ադրբեջանում այսօր տեղի ունեցող ընտրություններին մասնակցում են 8 թեկնածուներ,սակայն բոլորն էլ շատ լավ գիտեն,որ մոտ 90 տոկոս ձայն ստանալով Ադրբեջանում նախագահ կընտրվի,այսինքն,կվերընտրվի Ալիևյան կլանի պարագլուխ Իլհամ բաբան:
Ամենազավեշտալին այս ընտրություններում այն է,որ պաշտոնական Բաքուն չի հրաժարվում Արցախում վիրտուալ կարգով ընտրություններ անցկացնելու խելահեղ գաղափարից: Չեմ զարմանա,եթե պարզվի,որ Ստեփանակերտի, Շուշիի, Քարվաճառի, Բերձորի և արցախյան «գրանցում» ունեցող այլ ընտրատեղամասերում 100 տոկոս ձայն ստանա Իլհամ Ալիևը:
Հ.Գ.Իլհամ Ալիևն առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2013 թ-ի հոկտեմբերի 31-ին:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: