Լևոն Ալթունյանը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. Ո՞վքեր են հեռացող նախարարները
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ կառավարության հրաժարականից ու վարչապետի փոփոխությունից հետո որոշ նախարարներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին:
Շրջանառվում են առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի, էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանի անունները:
Մեզ հասած տեղեկություններով՝ գնացող նախարարների թվում է նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Այս ամիսներին նրա պաշտոնավարումից դժգոհություններ կան, նա ոլորտին չի տիրապետում:
Նախարարությունում շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է նորից վերադառնա Արամայիս Գրիգորյանը, թեև այդ պորտֆելը կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանն է պատկանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում