Դերասանուհուն ձերբակալել են «Me too» շարժմանն աջակցող փողոցային մերկապարի համար (տեսանյութ)
Սրիյա Ռեդդին մերկացել է տեղի կինոարտադրության կենտրոններից մեկի՝ այսպես կոչված Տոլլիվուդի մոտ: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Mirror»-ին:
Աղջիկը հավաստիացնում է, որ կինոստուդիաների ղեկավարները և ռեժիսորները սեռական ոտնձգությունների են ենթարկում դերասանուհիներին քաստինգների ժամանակ և նրանցից սեռական ծառայություններ են պահանջում: Սրիյան հույս ունի, որ «փողոցային մերկապարը» կհրավիրի հանրության ուշադրությունն այս խնդրին:
«Սա խայտառակ կանի իմ ընտանիքին, սակայն ես չեմ մտածում ընտանիքի մասին: Ես մտածում եմ այն աղջիկների մասին, ում ստիպում են մերկ լուսանկարներ և տեսանյութեր նկարահանել»: