«Քարդաշյան էֆֆեկտ». ինչպես են սոցկայքերը որսում մեր երեխաներին
Ինչպես պարզել է Այովայի համալսարանի հետազոտողների խումբը, երկու տարեկանում պլանշետից և հեռախոսներից կարողանում է օգտվել երեխաների 90 տոոսը, և հենց այդ պահից էլ սկսվում է մարքետոլոգների պայքարն իրենց ապագա գումարների համար:
Երեխաներին վիրտուալ դաշտում հաղթող հիմանական գործոնն այսպես կոչված «Քարդաշյան էֆֆեկտն է», երբ երեխաները ցանկանում են նմանվել իրենց կուռքերին, և հավելվածների և անգամ պարզապես «Instagram»-ով անցնելու նշանակությունը թերագնահատել չարժե: Եթե հասուն մարդու համար բլոգերի «գնացի կլինիկա, որտեղ շտկեցին շրթունքներս» գրառումը, որում նշվում է կլինիկայի հասցեն և կոնտակտները, պարզապես գովազդ է, ապա դեռահասների համար՝ գործելու հորդոր և օգտակար խորհուրդ: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Երեխաների և դեռահասների ուշադրության համար պայքարում են համաշխարհային խոշոր ընկերությունները, որոնց համար լսարանը կարևորագույն ցուցանիշներից է: Վառ օրինակ է «Facebook»-ը, որն առաջարկում է իր «մանկական» հավելվածը: